|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ինքը ՀԷԿ ունի: «Ես չգիտեմ` այդ լրատվամիջոցի մտքի արգասիքը մինչև ուր կարող է գնալ: Շնորհակալ կլինեի, եթե ունենայի նման բան»,- ասաց նախարարը:
Հարցին՝ կցանկանայի՞ք ՀԷԿ ունենալ, նա պատասխանեց. «Իհարկե, նվեր կտայի Հայաստանին, Հայաստանի Հանրապետությունը շահույթ կունենար»:
Մինասյանն այդ հրապարակումները «ապուշություն» որակեց, ինչպես նաև ասաց, որ նման հրապարակումները միտված են վարկաբեկմանը: «Ես հասկանում եմ, որ ամեն մեկը մի ցանկություն ունի: Երբ սկսում են լայնամասշտաբ գործողություններ, բնականաբար, ուզում են ամեն ձևով իրենց նեղ խմբային, անձնական շահերը կամ պատվերները կատարելու տեսանկյունից ապուշություններ հրապարակել, իրականությունից դուրս տեղեկատվություն ներկայացնել: Կարևոր չի` իրենք ճիշտ են, թե` ոչ, կարևորը իրենց պատվերը կատարում են ինչ-որ մարդկանց առաջ»,- ասաց նա: