Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մարդիկ անցել են բոլոր կարմիր գծերը. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իմքայլական գործընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է:
«Եթե Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի: Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց անիմաստ է անգամ նրանց հորդորով դիմելը, որովհետև նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն», - ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ եթե անգամ Գագիկ Ծառուկյանին կալանավորեն, հանրահավաքը կայանալու է:
Հարցին՝ եռյակի ներսում քննարկվե՞լ է, արդյոք, թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում, եթե առաջադրում են կառավարության 100 տոկոսանոց հրաժարականի պահանջը՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Վստահ եղեք՝ հանրահավաքի օրը դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Մանրամասները՝ տեսանյութում: