Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանապահ Խաչիկ գյուղի միակ դպրոցի շենքը թեև լիովին վերանորոգվել է, սակայն մի քանի խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Դպրոցի երկու մասնաշենքերը հիմնանորոգվել են 2011-2012 թվականներին Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից:
Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանը հայտնեց, որ թեև ամբողջ շենքը ջեռուցման համակարգով ապահովված է, սակայն ձմռանը ջեռուցումը միացնել չեն կարող` ծախսը բավական մեծ է լինում` ձմռան երեք ամսվա համար պահանջվում է մոտ 6 միլիոն դրամ:
Ներկայումս տաքացվում են միայն դասասենյակները, իսկ միջանցքներում ու մեծ սրահներում ցուրտ է: Եվ միայն դասասենյակները տաքացնելու համար ծախսվում է մինչև 1 միլիոն դրամ:
Չի կահավորվել նաև դահլիճը: Տնօրենն ասաց, որ թեև վերանորոգող կազմակերպությունը խոստացել էր նաև դահլիճը կահավորել, սակայն մինչ օրս այն դատարկ է:
Այնուամենայնիվ, խաչիկցիները գոհ են, որ դպրոցը վերանորոգվել է: Դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1984 թվականին և մինչ վերանորոգումն անմխիթար վիճակում է եղել:
Ներկայումս դպրոցում սովորում է 103 աշակերտ՝ 52 տղա, 51 աղջիկ:
Նշենք նաև, որ գյուղի պատանիները երկու խմբակ են կարողանում հաճախել՝ պարի և ծանրամարտի: Այս երկու խմբակի պարապմունքներն էլ անցկացվում են գյուղապետարանի շենքում, որը լուրջ վերանորոգման կարիք ունի:
Մանրամասները՝ լուսանկարներում: