կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 12:51
Քաղաքական

Իմ թիկնապահները կլինեն լրագրողները. Գալուստ Սահակյան

Իմ թիկնապահները կլինեն լրագրողները. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը շատերին է տեսնում ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ հարցը դեռևս չի քննարկվել:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին` հնարավո՞ր է, որ համատեղի նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, պատասխանեց. «Էսպես, թե էնպես` ես Հանրապետական կուսակցության փոխնախագահն եմ ու բոլոր խնդիրներով մասնակից եմ լինելու կուսակցության աշխատանքներին ու օգնելու եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է զբաղեցնեմ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը»:

 

Հարցին` վստա՞հ է, որ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինքնավստահություն չունեմ, բայց քննարկումեր եղան կուսակցության ներսում, և վստահ եմ, որ կընտրվեմ: Բայց կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է մի ամբողջ խորհրդարանի վստահությունը»:

 

Հարցին` իսկ եթե ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեն ու չմասնակցեն ԱԺ նախագահի քվեարկությանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Վատ կզգամ, որ քաղաքական դաշտում խնդիրներ են առաջացել, բայց չեմ կարծում, որ իմ անձի նկատմամբ նման վերաբերմունք կլինի»: Նա հավելեց, որ ԱԺ նախագահի դերակատարումը բարդ է, և որոշակի սատարման դեպքում բոլոր խնդիրները հնարավոր է լուծել:

 

Հարցին` ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում թիկնազորո՞վ է շրջելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդ խնդիրը շատ էր ինձ մտատանջում, չեմ սիրում թկնապահներով ման գալ, բայց դա օրենքի պահանջ է: Իմ թիկնապահները կլինեն լրագրողները»: