|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ միջազգային դիտորդների զեկույցները չեն կարևոր, այլ ժողովրդի տվածը:
Նրա խոսքերով` հավանական չէ, որ 100 տոկոս մարդ գնա ընտրության և ընտրի Սերժ Սարգսյանին: Ռ. Հակոբյանը նշեց, որ մոտ 500 ընտրատեղամասում քվերակվել է կրկնակի անգամ ավելի շատ, քան այդքան ապրող կա:
Եվ այդ ամենը արվել է հիմնականում գյուղական համայնքներում, որտեղ արտագաղթը շատ է, և արտագաղթողների հաշվին էլ Սերժ Սարգսյանը ստացել է իր 58 տոկոսը:
«Ժառանգության» խմբակցության պատգամավորը նշեց, թե իշխանություններն իրենցից «ողջամիտ» լինել են պահանջում` առաջարկելով մի քանի պորտֆել ստանալ և երկիրը փոխել: Սակայն նրանք այդպես էլ չեն հասկացել, որ իրենց այդ պորտֆելները չեն ուզում:
Ռ. Հակոբյանն իր խոսքը եզրափակեց ժողովրդին հորդորելով համբերատար լինել. «Հավատացեք, որ հաջողության հասնում է կազմակերպված և համբերատար ժողովուրդը»: