|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ Երևանի կենետրոնում հնչած կրակոցները կապված են Ալավերդու քաղաքապետի` նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Նրա խոսքով՝ դա ներհանրապետական «ռազբոռկա» է, որի դրսևորումներն առաջիկայում ևս կարող ենք տեսնել:
«Ռազբոռկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություն են մատուցել ՀՀԿ-ին և նրա քաղաքական հենարանի դերն են կատարում»,- ասաց պատգամավորը, ապա կոչ արեց նախաքննությանը` ստուգել, թե ինչ կապ ունեն միջադեպում ներգրավված մարդիկ Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ։