Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բարսելոնա քաղաքում մեքենայով վրաերթի են ենթարկել փողոցում զբոսնող մարդկանց:
Лента.ру-ն հայտնում է, որ նույն օրը նաև այլ հարձակումներ են եղել, որոնք, ըստ իրավապահների, հնարավոր է կապ ունեն միմյանց հետ:
Այսպես`քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկանների: Իրավապահներին վրաերթի ենթարկած մեքենայում հայտնաբերվել է սպանված իսպանացի, ում դանակահարել են անհայտ անձինք:
Բացի այդ` կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:
Ավելի ուշ Բարսելոնայից դեպի հարավ ընկած Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մի խումբ փորձել է կրկնել Բարսելոնայի ահաբեկչությունը՝ ֆուրգոնով վրաերթի ենթարկելով մարդկանց: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 6 մարդ: 5 հարձակվողները սպանվել են:
Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել, 100 մարդ` վիրավորվել: Ահաբեկչության գործով ձերբակալվել է 2 կասկածյալ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: