Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Google-ում կանխել են ցանցահենների այն փորձերը, որոնք նպատակ են ունեցել վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ապագա գլխավոր մրցակից Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբների համակարգչային համակարգերը. այս մասին հայտնել է Google-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին իր Twitter-յան պաշտոնական էջում։
Նա նշել է՝ Բայդենի շտաբի վրա ցանցահենային հարձակումներն իրականացվել են Չինաստանից, իսկ Թրամփինը՝ Իրանից։ Հանթլիի խոսքով՝ նրանք կարող են կապ ունենալ իրենց երկրների իշխանությունների հետ։
Միևնույն ժամանակ ընկերությունում պնդում են, որ ոչ մի վկայություն չկա, որ ցանցահենները հաջողության են հասել: Յուրաքանչյուր պարագայում, Հանթլին որոշ հանձնարարականներ է տվել ընտրական շտաբներին ինչպես վարվել նման իրավիճակներում։