|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղից հետո հայտարարել է, որ իր թիմը փորձում էր պահպանել առավելությունը, որը նրանք ձեռք են բերել առաջին խաղում:
«Սա հիանալի երեկո էր թիմի և երկրպագուների համար: Մենք ջանասիրաբար պատրաստվել էինք այս խաղին, քանի որ հակառակորդն ուժեղ էր: «Տոտտենհեմի» համար ՉԼ-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը յուրօրինակ իրադարձություն է: Հաջորդ փուլում չէինք ցանկանա խաղալ «Բարսելոնայի» դեմ: Կապրենք, կտեսնենք»,- եզրափակել է Ռեդնապը: