|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ «Իսլամական պետության» գրոհայինները Ասիայի և Աֆրիկայի զբոսաշրջային գոտիներում կարող են ձեռնարկել նոր հարձակումներ, օրինակ` Շրի Լանկայում: Այս մասին տեղեկացնում է The Sunday Telegraph-ը` վկայակոչելով տեղի հետախուզական ծառայությունների հայտարարությունը:
Ըստ հետախուզության ենթադրությունների` նոր հարձակումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ ԻՊ-ի աջակիցները խմբավորման ջախջախումից հետո այլևս հետաքրքրված չեն դրա ղեկավարման հարցերով և ազատ են իրագործել իրենց «ահաբեկչական պատկերացումները»:
Հավելվում է նաև, որ Իրաքը և Սիրիան լքած ԻՊ գրոհայիններն ավելի շատ կենտրոնացած են հանգստյան վայրերում նոր հարձակումներ կատարելու վրա: Հնարավոր ահաբեկչությունների ծրագրում առավել խոցելի են համարվում Հնդկաստանը, Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Տանզանիայի զբոսաշրջային տարածաշրջանները: