|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդը» գրում է. «Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ իրավապահների միջև ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին: Մասնավորապես պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որևէ այլ պարտավորություն չունի և ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։