| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանում մահվան ելքով վթարի համար 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հարությունյանի ազգականը՝ Վիկտոր Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ մասին հեռախոսով իրեն տեղեկացրել է Հրաչյա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից Հարությունյանին տեղափոխել են Մոսկվա:
ՀՀ Արդարադատության նախարարությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացն ընթանում է միջազգային պայմանագրով սահմանված կարգով և դատապարտյալի փոխանցումն իրականցնելուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: