Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Նա նշեց, որ Ադրբեջանը, մերժելով Վիենայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում: Շարմազանովն ընդգծեց, որ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ Ադրբեջանը շատ լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և իր սեփական բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումներից Շարմազանովն առանձնացրել էր երեք կարևոր կետ: «Առաջինն այն է, որ համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը, երկրորդ, որ հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը, ըստ որի` առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում: Երրորդ դիտարկումս էլ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը, այսինքն` Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և գործնականում չի իրականացնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,-ասաց նա:
Շարմազանովը նշեց նաև, որ այս ֆոնին հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը: Նա վկայակոչեց վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում արված հայտարարությունը, որ Ղարաբաղյան հիմնախնդրում ամենակարևորը Արցախի ժողովրդի անվտանգությունն է, և որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտության միջոցով:
Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: