|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ադրբեջանը ողջունում է ԼՂ խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ ջանքերը`արդյունավետ ու ինտենսիվ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. հաղորդում է TRAND գործակալությունը
«Ադրբեջանը հակված է բանակցային գործընթացին և միշտ պատրաստ է բանակցությունների: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այս հայտարարությունը ազդակ է Հայաստանի համար, և մենք դա ողջունում ենք: Կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները ընթանում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա»,- ասել է նա` հավելելով, որ անընդունելի է Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին: