Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 2016 թվականը հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց, և եկավ նոր կառավարություն` Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ:
«Կարևոր եմ համարում քննարկելը, վերլուծելը, թե ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը, վարչապետն ինչո՞ւ պաշտոնանկ եղավ կամ արվեց: Կարելի է ասել, որ տնտեսական ցուցանիշներն էին վատը, բայց փորձը ցույց է տվել, որ մի քանի տարի շատ ավելի վատ ցուցանիշներ ենք ունեցել, բայց կառավարություններն ու վարչապետերը շարունակել են պաշտոնավարել»,- ասաց պատգամավորը և նշեց, որ շատ հարցեր կան՝ ի՞նչն էր, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին:
«ՊՊԾ գնդի իրադարձությունները, օրինակ, ներվեցին ԱԱԾ պետ Կուտոյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, բայց ի՞նչը Հովիկ Աբրահամյանին չներվեց»,- հսրցրեց նա, ապա նշեց, որ կարծում է՝ ՀՀ-ն թևակոխում էր իշխանության տրասֆորմացիայի մի շրջան, և Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի հնաբնակներից լինելով, 17-18 թվականներին կարող էր իր շուրջը հանրապետական շրջանակների որոշակի կոնսոլիդացիա ապահովել՝ այսպիսով որոշակիորեն խառնելով ՀՀԿ-ի պլանները: Ըստ պատգամավորի` դա էր Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառը:
Այնուհետև Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Ինքն իր հարցին պատասխանելով` նա ասաց, որ պատճառներից ամենակարևորը այն է, որ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության հին անդամներից չէ և մեծ պոտենցիալ չունի ՀՀԿ-ում` իր շուրջ կոնսոլիդացիա ապահովելու համար:
Ըստ պատգամավորի՝ այն, որ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց, որ ինքը չի մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018 թվականին լինել վարչապետ, և պատրաստ է անձամբ լինել վարչապետ 2018 թվականին, դա հետաքրքիր է և որոշակի պոտենցիալ է պարունակում` ներքաղաքական իրավիճակը փոխելու: Փաշինյանի կարծիքով` սա էր պատճառը, որ նախագահը հայտնվեց կառավարության նիստում: