Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Քիչ առաք ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (առավել հայտնի որպես՝ Նավակ ճոճողը) հայտարարեց պագամավորական մանդատը վայր դնելու մասին։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում ոչ սթափ վիճակում ՔՊ-ական պատգամավորն ընդհարվել էր լրագրողների հետ, իսկ լրագրողի դիտարկմանը, որ պետք է վայր դնի մանդատը, Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է․ «2026-ին իշխանությունը փոխվելու ա, էլ խի՞ եմ մանդատս վայր դնում»։
Շատերը համոզմունք հայտնեցին, որ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ-ականների «լյուբիմչիկն» է, նրան կներեն իր խմած վիճակը, հայհոյանքները, լրագրողների հետ ունեցած կոնֆլիկտը, բայց ոչ երբեք՝ «2026-ին իշխանությունը փոխվելու ա, էլ խի՞ եմ մանդատս վայր դնում» արտահայտությունը։
Փաստացի, մանդատը վայր դնելու՝ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությամբ վերահաստատվեց, որ ՔՊ-ում իրենց երբեմնի «լյուբիմչիկին» իրոք չեն ներել։ Ստացվում է, որ Վիլեն Գաբրիելյանը խառնել է ՔՊ-ականների խաղաքարտերը՝ ի լուր աշխարհի հայտարարելով իշխանության մեծ գաղտնիքի մասին, այն է՝ 2026 թվականին Հայաստանում իշխանությունը փոխվելու է։
Թե որքանով է սա իրատեսական, մնում է սպասել և հուսալ։
Հերմինե Զեյնալյան