Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում հունիսի 19-ից 22-ը հանրային ալիքով ցուցադրվեց եռակի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Պուտին» ֆիլմը, որն իրենից ներկայացնում էր վավերագրական ֆիլմ` Պուտինի հարցազրույցներից բաղկացած: Պուտինը Սթոունին հարցազրույցներ է տվել երկու տարվա ընթացքում, խոսելով ամենատարբեր թեմաների մասին` մանկությունից, ծնողներից ու թոռներից սկսած մինչև ՌԴ-ԱՄՆ հարաբերություններ:4 սերիանոց «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմը ցուցադրել է նաև ամերիկյան Showtime հեռուստաընկերությունը: Արևմուտքում ֆիլմը խիստ քննադատության ենթարկվեց նրա համար, որ Սթոունը հնարավորություն էր տվել Պուտինին արտահայտվել մինչև վերջ` առանց նրան ընդհատելու:
Газета.Ru-ն ներկայացնում է Սթոունի մնացած 6 ֆիլմերը առաջնորդների մասին:
«Ջոն Քենեդի. Կրակոցներ Դալլասում» 1991թ
Այս ֆիլմը Սթոունին դասեց դավադրության տեսության կողմնակիցների շարքում: Սցենարը գրվել էր Ջիմ Հարրիսոնի «Մարդասպանների հետքերով» գրքի հիման վրա: Սթոունը շատ բազմիմաստ ակնարկում էր , որ Քենեդիին սպանել են ամրիկյան հատուկ ծառայությունները: Քևին Քոսթների մասնակցությամբ այս ֆիլմը աղմուկ բարձրացրեց, այն քննարկում էին ամբողջ աշխարհում: Կինոքննադատները Քենեդու սպանության վարկածը համարեցին գեղարվեստական լուծում` ֆիլմին սրություն հաղորդելու համար: Մինչդեռ ֆիլմը դիտողները այդ վարկածը ընկալեցին որպես ճշմարտություն:
«Նիքսոն» 1995թ
Այս ֆիլմում Նիքսոնի դերը խաղում էր Էնթոնի Հոփկինսը, մարմնավորելով կենսուրախ,տաքարյուն առաջնորդի: Նա արձագանքում է տեղի ունեցող ամեն երևույթի` անօգուտ երիտասարդներին, Վիետնամի պատերազմին դեմ արտահայտվողներին, հետախուզությանը, դեմոկրատների շտաբին: Այս վերջինը Նիքսոնի համար իր պաշտոնը արժեցավ: Հետաքրքիր է, որ Սթոունը Նիքսոնի կառավարման ժամանակ դասվում էր հենց այդ «անօգուտ երիտասարդների» շարքին:
«Կաստրոի մասին» 2003-2012թթ
Կուբայական հեղափոխության լիդերին, Կուբայի կեսդարյա առաջնորդին նվիրված վավերագրական ցիկլը նմանություն ունի «Պուտին» ֆիլմի հետ: Սթոունը մի քանի անգամ ոչ ֆորմալ պայմաններում զրուցել է Կաստրոյի հետ, նկարահանելով 3 մասից բաղկացած վավերագրական ֆիլմ:
«Ալեքսանդր» 2004թ
Այս շարքի ամենահանելուկային, եթե չասենք` անհասկանալի ֆիլմը նվիրված էր Ալեքսանդր Մակեդոնացուն, որի հերոսը մարմնավորել է Քոլին Ֆարելը: Ըստ էության, այն պատմության կինոդաս է, տեսարժան ու մեծ բյուջեով: Սակայն ֆիլմը որևէ բացահայտում չի անում, դավադրություն չի հետապնդում, ընդամենը ակնարկում է Մակեդոնացու բիսեքսուալ լինելու փաստը:
«Բուշ» 2008թ
Ֆիլմ Ջորջ Բուշ-կրտսերի մասին, որը քարոզչական ազդեցություն չունեցավ նախագահական ընտրություններում, որովհետև առանց այդ ֆիլմի էլ ամերիկացիները որոշեցին քվեարկել Օբամայի օգտին: Ֆիլմի գլխավոր հերոսը այնքան էլ նման չէ Ջորջ Բուշ-կրտսերին, և մշտապես ճնշված է ծնողների կողմից:
«Իմ ընկեր Ուգոն» 2014թ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին Սթոունը 2 ֆիլմ է նվիրել: Լատինոամերիկյան յուրատեսակ նախագահի մասին ֆիլմում կային հարցազրույցներ, զրույցներ, որոնք զերծ էին սուր հարցադրումներից: