Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ Պետերբուրգում ընթացող` բռնցքամարտի աշխարհի` երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած` Հայաստանի 3 ներկայացուցիչներից միայն մեկին հաջողվեց հաղթանակ տոնել. 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/32-րդ փուլում առավելության հասավ Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվեցին, համապատասխանաբար, հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արթուր Մեմբերգին: Հովհաննիսյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ը ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա (Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը. հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: