Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաղթանակի զբոսայգում վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է արել կառավարությունն այս ութ ամսվա ընթացքում, ինչին ի պատասխան` վարչապետը մատնացույց արեց տնտեսական աճի ցուցանիշները:
Հարցին, թե, ըստ տարբեր գնահատականների, նախագահ Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին, որ վարչապետ դառնա, արդյո՞ք ինքը նման քայլեր տեսնում է նախագահի կողմից, Կարապետյանը կարճ պատասխանեց՝ ոչ:
«Դուք եւ Սերժ Սարգսյանը նույն թիմի՞ց եք» հարցին էլ կտրուկ արձագանքեց՝ այո:
ՍԱՍ-ի Արտակի շուրջ բարձրացած աղմուկի եւ համացանցում հայտնված սկանդալային ձայնագրության մասին խոսելիս վարչապետն ասաց, որ եթե ճիշտ է, դրան վատ է վերաբերվում:
Հարցին` իսկ ինչպե՞ս է վերաբերվում Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի` ԱԺ նախագահ դառնալու հավանականությանը, Կարապետյանը ժպիտով արձագանքեց. «Ինչու` ոչ: Կքննարկենք»:
Զրույցի ընթացքում մի կին մոտացավ Կարեն Կարապետյանին, ասաց, որ ուզում է ծանոթանալ, վերջում էլ հայտարարեց. «Էնքան լավ խոսում եք, մնում է, որ գործ էլ անեք»: Կարապետյանը ծիծաղեց: