Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գործող՝ կիսանախագահական կառավարման համակարգի պարագայում Արցախի հիմնախնդրի հետ կապված պատասխանատվությունն ընկնում էր մեկի՝ նախագահի վրա, իսկ նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում Արցախի անվտանգության պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա, խնդրի հիմնալուծման պատասխանատվությունը՝ խորհրդարանի վրա. լրագրողներին հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:
Նա հիշեցրեց, որ կիսանախագահական կառավարման ձևի ժամանակ գործադիր իշխանությունը ձևավորվում է նախագահի կողմից, նրա կամքն ունի մեծ ուժ, մինչդեռ խորհրդարանականի դեպքում արդեն Ազգային ժողովի կողմից է ձևավորվում գործադիր իշխանությունը:
«Կիսանախագահական կառավարման ձևի ժամանակ նախագահը համագործակցում է գործադիր մարմնի հետ, բայց նախագահը վերպետական մարմին է՝ ավելի բարձր է կանգնած իշխանության մաս կազմող մյուս ճյուղերից: Դեռևս գործող դեպքում գոյություն ունի անհատական պատասխանատվության ինստիտուտ, նոր կառավարման պարագայում գործում է կոլեկտիվ պատասխանատվությունը»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ տարածված համեմատություն է այն, որ խորհրդարանական կառավարման անցման պարագայում նախագահը դառնում է Անգլիայի թագուհի: «Իհարկե, կարելի է նման համեմատություն անել»,- ասաց նա, ապա շեշտեց, որ այդ պաշտոնի պատասխանատվությունը ևս մեծ է:
Սահմանադրագետը շեշտեց նաև, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցման պարագայում դրսի ճնշումներն ուղղված են լինելու ոչ թե մեկ անձի վրա, այլ կառավարման յուրաքանչյուր օղակ ունենալու է իր պատասխանատվության կարևոր մասը: