Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 731 ձայն կամ ընտրողների ձայների 21 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 26 109 ձայն, այսինքն՝ 7, 7 տոկոսը, Հանրապետական կուսակցությունը՝ 240 036 ձայն կամ 71, 25 տոկոսը:
Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 842 151, իսկ ընտրության մասնակցողների թիվը` 345 158, անվավեր է համարվել 8259 քվեաթերթիկ:
ԿԸՀ-ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը: Ընտրությունների արդյունքները կհաստատվեն 1 շաբաթ անց: