Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն ուժերը, որոնք կարծիք են տարածում, թե հանրության պոռթկումը «Հայաստան» դաշինքն իջեցրեց, լավ, թող իրենք կանգնեին, իրենք շարունակեին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ես համոզված եմ, որ հանրությունը նորից ոտքի է կանգնելու, ու հանրությունն օր օրի զգում է դրա անհրաժեշտությունը, որովհետև ամեն հարցում է իրեն զգում խաբված։ Նոյեմբերի 8-ին կտեսնեք, որ կա հանրության ցասումը և օր օրի աճելու տենդենց ունի»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ն այն կարևոր հարթակն էր, որն Ազգային ժողով անցած ընդդիմությունն իրավունք չուներ չօգտագործելու։
«Այնտեղ հարցեր են բարձրացվում, պարտավորեցվում է կառավարությանը՝ հարցերի պատասխաններ տալ։ Մենք տեսնում ենք, որ ԱԺ-ն իր գործն անում է, բայց Ազգային ժողովը քիչ է, պետք է համատեղել փողոցն ու Ազգային ժողովը և բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործել այս իշխանություններից ազատվելու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։