կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 15:41
Քաղաքական

Ադրբեջանը խոչընդոտեց համաձայնության կայացմանը

Ադրբեջանը խոչընդոտեց համաձայնության կայացմանը

Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց ԵՊՀ, որտեղ ելույթ ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձավ նախօրեին ավարտված Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքներին, մանրամասն ներկայացրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պատասխանելով ուսանողի հարցին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը եւ նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռնախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել: Նույնն էր պատահել նաեւ 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Աստրախանի եւ 2010 թ. հունիսի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը, փաստորեն, խոչընդոտեց համաձայնության կայացմանը: