կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 14:33
Քաղաքական

Քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն չկա. Մելքումյան

Քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն չկա. Մելքումյան

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և պետք է թողնել, որ ճիշտ հասունանան գործընթացները. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Մյուս դեպքի մասին տվե՞լ եք հարց»,- ասաց նա` նկատի ունենալով, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանին ընտրելն էլ էր անակնկալ:

«Քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն, վառվռուն գույներ չկան»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ հիմնազուրկ են այն պնդումները, թե «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, պատգամավոր ընտրված Իշխան Զաքարյանը նեղացած է դաշինքից:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ մամուլում շրջանառվում էր տեսակետ, որ «Ծառուկյան» դաշինքից հենց Իշխան Զաքարյանն է լինելու ԱԺ փոխխոսնակ:

«Գուցե Իշխան Զաքարյա՞նն էլ հրաժարվի մանդատից» հարցին՝ Մելքումյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես` ոչ, ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ես, իհարկե, չեմ խոսել Իշխան Զաքարյանի հետ, կաշխատեմ այսօր խոսել: Մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք: Դուք տեսաք, որ մենք նախորդ օրը մեր կուսակցության խորհրդի նիստին նստած էինք իրար կողքի»: Նա հավելելով, որ Իշխան Զաքարյանի հետ ընկերներ են:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր՝ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, մանդատը վայր դնելու դիմում են ներկայացրել: