Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Կրասնոդարում տեղի ունեցավ «Բարեկամություն» միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 1998 թ. և ավելի վաղ ծնված աղջիկների թիմեր՝ Հայաստանի հավաքականը, «Յունոստ-ՑՍՊ №4» և «Կուբանոչկան»: Մրցաշարում առաջին տեղ գրավեց «Կուբանոչկան», Հայաստանի հավաքականը երկրորդն էր, իսկ «Յունոստ-ՑՍՊ №4» թիմն զբաղեցրեց երրորդ տեղը. տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Որոշվեցին նաև մրցաշարի լավագույն խաղացողները: Լավագույն դարպասապահ – Անի Ներսիսյան (Հայաստանի հավաքական), լավագույն պաշտպան – Նատալյա Սոլոդսկայա («Կուբանոչկա»), լավագույն կիսապաշտպան- Աննա Սամոյլենկո («Յունոստ-ՑՍՊ №4»), լավագույն հարձակվող – Ելիզավետա Մոնակո («Կուբանոչկա»), մրցաշարի լավագույն խաղացող-Օլգա Օսիպյան (Հայաստանի հավաքական): Բոլոր աղջիկներն ստացան նվերներ, պատվոգրեր և գավաթներ: ՀՖՖ-ն իր կողմից սահմանել էր «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», որոնք բաժին հասան «Կուբանոչկա» թիմի խաղացողներ Անաստասիա Մարտինենկոյին և Վիկտորյա Դետկինային: