կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-14 17:50
Քաղաքական

Աղջիկս հիվանդանոցում է, նա գլխի հարված է ստացել. Զարուհի Փոստանջյան

Աղջիկս հիվանդանոցում է, նա գլխի հարված է ստացել. Զարուհի Փոստանջյան

Այսօր Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը հրատապ ասուլիսով հանդես եկավ: Նշենք, որ այսօր միջադեպ էր տեղի ունեցել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում  Զարուհի Փոստանջյանի ու ոստիկանության միջև, քանի որ Զարուհի Փոստանջյանը մտել էր Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ, ասելով, որ պահարանում կա ընտրակաշառք ու ընտրացուցակներ: Ժամանած ոստիկանները բռնի ուժով դուրս են հրավիրել Զարուհի Փոստանջյանին ու նրա աղջկան:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Աղջկաս փաստացի առևանգել են, նա հիմա հիվանդանոցում է, նրան հանել են ոստիկանության մեքենայից և թողել Մասիվ տանող ճանապարհին: Նա ստացել է գլխի հարված: Ձեռքերին  քերծվածքներ կային»: