կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-09 13:41
Քաղաքական

Շատ լավ. Լոքյանը՝ Կարապետյանի հետ հարաբերությունների մասին

Շատ լավ. Լոքյանը՝ Կարապետյանի հետ հարաբերությունների մասին

Մեր հարաբերությունները խիստ աշխատանքային են, շատ լավ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարների և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին: «Գոնե իմ պատկերացմամբ` բացարձակապես լարվածություն չկա»,- ասաց նա:

«Նոր կառավարությունում աշխատելու ցանկություն ունե՞ք» հարցին Լոքյանը պատասխանեց. «Եթե Դաշնակցությունը որոշի, որ ես պետք է  շարունակեմ, եթե մեր կոալիցիոն գործընկերը հարմար գտնի շարունակականությունը մեր երկրի, մեր իշխանության համար, ես կուզենամ շարունակել»:

Հարցին՝ Դաշնակցության համար ԱԺ-ի նախագահի պաշտոնում պատգամավոր Կարեն  Կարապետյանի թեկնածությունն  ընդունելի՞ է, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Ես տեղյակ չեմ, պարզապես հարցին եմ պատասխանում: Թե ով է թեկնածուն, ինչ այլ թեկնածուներ կան, այս խնդիրներից բացարձակապես տեղյակ չենք, այդպիսի քննարկում չի եղել»: