|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կադրային փոփոխությունները շարունակվելու են. այսօր լրագրողներին ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի ազատման մասին խոսելով՝ նա ասաց, որ Գրիգորյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ համակարգում փոփոխությունները շարունակական են լինելու: «Ամեն ինչ դեպի լավն է գնալու: Գրիգորյանի հետ կապված էլ փոփոխություն է լինելու դեպի լավը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ վարչապետը գազալցակայանների հետ կապված հանձնարարություն տվեց, ո՞ր փուլում են ստուգումները, նախարարը պատասխանեց, որ մեկ ամսվա ընթացքում կլինեն դրանք: «Ստուգումները վերաբերում են նաև Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանների՞ն» հարցին պատասխանեց. «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են` կենտրոնացված կարգով»: Նախարարի խոսքով՝ հասարակությունն ավելի քան կարող է համոզված լինել, որ խախտումներ հայտնաբերվելու դեպքում կլինի պատասխանատվություն:
Հարցին՝ ի՞նչն է այս վիճակի պատճառը, գուցե ոմանք արտոնություննե՞ր են ունեցել, Տոնոյանը պատասխանեց. «Թույլ կարգապահությունը»: