կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 13:38
Քաղաքական

Ես՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում. ՀՀ պաշտպանության նախարարը՝ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին

 Ես՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում. ՀՀ պաշտպանության նախարարը՝ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին

Հստակ տեղեկություններ չունեմ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապաստան խնդրել է, թե՝ ոչ. լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե չեմ սխալվում, նա ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել»,- հավելեց նա:

Հարցին՝ բարոյական տեսանկունից ինչպե՞ս եք վերաբերվում  փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանը պատասխանեց. «Որպես պաշտպանության նախարար` եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:

Հակադարձմանը՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ինչպիսին կլիներ վերաբերմունքը, նա արձագանքեց. «Որպես դավաճանություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Լրագրողներն այս համատեքստում Դավիթ Տոնոյանից փորձեցին պարզել՝ ինչպես է վերաբերվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված փաստին, նրա արածին, որը, պարզվեց, ՌԴ քաղաքացի է, դա չի՞ վտանգել ՀՀ անվտանգությունը, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Իսկ դա սահմանափակվա՞ծ է ՀՀ օրենսդրությամբ, երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանափակված չէ: Իհարկե, ես անձամբ նորմալ չեմ համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը լինի երկքաղաքացի, բայց օրենքով կարող է լինել: Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ, ես ունեմ  վարքի` իմ կանոնները, դա ես չէի ուզենա մեկնաբանել: Կրկնում եմ՝ ես՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում»:

Հիշեցմանը, որ երբ Միքայել Հարությունյանը նախարար էր, այդ ժամանակ երկքաղաքացիության մասին օրենք չկար, Դավիթ Տոնոյանը հաստատեց՝ դուք ճիշտ եք ասում:

Անդրադառնալով Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հրաժարականին՝ Տոնոյանն ասաց, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: «Դա արվում է ժամանակի, կարիքների պատճառով: Ես խնդիր չեմ տեսնում, ոչ ոք հավերժ չէ: Բայց նրանք մեզ հետ մնում են, և եթե անհրաժեշտություն լինի, ապա բոլորը շարք են կանգնելու»,- նշեց նա: