Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանն Արաբկիրում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ նշեց, որ երբ այսօր տաքսիով գնացել է քաղաքապետարան, ճանապարհին զրուցել է վարորդի հետ: Վարորդը, ըստ Իգիթյանի, սկզբում ընդդիմադիր էր, բայց հետո դարձել է «մեր կողմակիցը»:
«Ես նրան հարցրի, թե քանի՞ տարի է, որ տաքսի է քշում, և վարորդն էլ պատասխանեց, թե` 25 տարի: Ես էլ ի պատասխան ասացի` բա լավ կլինի, որ ինչ-որ մեկը, ով քո գործից գլուխ չի հանում անընդհատ խոսի մեքենա վարելուց: Ես վարորդին ասացի նաև, որ ես էդ պատճառով եմ այսօր էդ թիմի մեջ, որովհետև ես 10 տարի է` տեսնում եմ Տարոն Մարգարյանի աճը: Տեսնում եմ, որ միակ շրջանը, որ փայլում է` Ավանն է, որովհետև էնտեղ Տարոն Մարգարյանն իր քրտնաջան աշխատանքով էդ հրաշքը ստեղծեց»,-ասաց Իգիթյանը:
Նա հիշեց նաև, որ երբ Տարոն Մարգարյանին տանում էին քաղաքապետարան, Ավանի բնակիչներն արցունքներով էին ճանապարհում նրան.«Եվ ես ասացի նրանց, որ Ավանն անտեր չի մնա, բայց չե՞ք ուզում` մի քիչ էլ Երևանը լավանա: Այսինքն` մարդն աշխատանքով է սիրված դառնում և եթե այդ կանտակտը չկա ժողովրդի և ղեկավարի միջև չկա, ոչինչ չի ստացվի: Ես հավատում և սիրում եմ էս թիմին, դրա համար էլ իրենց հետ եմ»: