Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածուներ Ստելլա Աղաջանյանն ու Վարուժան Անտոնյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթները:
Ստելլա Աղաջանյանի խոսքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի անբասիր գործունեությունը հավատ է ներշնչում:
«Անվերապահորեն վստահում եմ Զարուհի Փոստանջյանին՝ հաշվի առնելով նրա կամային բնավորությունը: Լինելով կին՝ իր փուխր ուսերին տանում է այս մախինայի դեմ դուրս գալու դրոշակակիր լինելու պատիվը»,- ասաց նա՝ հավելելով. «Վաճառվում է, տրվում է վարձով… Այսպիսի վերտառությամբ վահանակները խայտառակ փլուզում են առաջացնում: Այս ամենը կատարվում է, որպեսզի Հայաստանը հայաթափվի: Կոնկրետ քաղաքապետարանի իրականացրած ծրագիրը հայակենտրոն չէ, մարդակենտրոն չէ»:
Աղաջանյանի խոսքով՝ ընտրողը, Զարուհի Փոստանջյանի՝ առաջնորդի գործոնը նկատի ունենալով, պետք է գնա ու ընտրի «Երկիր ծիրանի»-ին:
«Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչո՞ւ է ԱԺ անցած մարդը մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մասնակցում: Ասեմ` որպեսզի ընտրողը չունենա երկու բևեռ»,- ասաց նա:
Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եկել է` ՀՀԿ-ին օգնելո՞ւ, Աղաջանյանը պատասխանեց. «Այո, եթե անցել ես ԱԺ, էլ ինչո՞ւ ես եկել այստեղ»:
Վարուժան Անտոնյանի խոսքով՝ Երևանում լուրջ խնդիրներ կանկ, որոնք լուծելու համար կոնկրետ քայլեր են պետք: Ի դեպ, նա վստահ է, որ Տարոն Մարգարյանի նախընտրական պաստառների՝ ծիրանագույն լինելը հետևություն անելու տեղիք է տալիս: «Իբր մենք «Երկիր ծիրանի»-ն ենք»,- ասաց նա: