կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 14:24
Հասարակություն

Լևոն Տեր-Պետրոսյանը 1988-ի դիրքերից է նայում իրականությանը, ոչ մի զիջման չպետք է գնալ. Դավիթ Գասպարյան

Լևոն Տեր-Պետրոսյանը 1988-ի դիրքերից է նայում իրականությանը, ոչ մի զիջման չպետք է գնալ. Դավիթ Գասպարյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1988-ի դիրքերից է նայում իրականությանը. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը` խոսելով Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներում հնչած` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա տեսակետի վերաբերյալ:

Ըստ գրականագետի` եթե 1988-ին գուցե Տեր-Պետրոսյանի հնչեցրած կարծիքը «կնայվեր», ապա այսօր գիտենք` ուր կտանի զիջումային քաղաքականությունը: «Գորբաչովն էլ Բեռլինի պատը քանդել տվեց, հիմա ո՞ւր է հասել: Զիջումը ծանր բան է, զիջումը զիջում է պարտադրելու, և չպետք է ժողովրդի մեջ սերմանենք, որ դա է դեպի խաղաղություն տանող ճանապարհը: Տեր-Պետրոսյանը հարցնում է` ո՞ւմ պապերն են Աղդամում ծնվել, որ այդքան թանկ է այդ հողը, բայց ես էլ կարող եմ ասել, որ իմ ու ձեր պապերը ծնվել են Վանում, Բիթլիսում, ինչո՞ւ մենք այդ հողերի տերը չենք»,- ասաց Գասպարյանը:

Ըստ նրա` 30 տարի ծանր կյանք ենք տեսել այդ մի հաղթանակը պահելու համար, և ոչ մի զիջման չպետք է գնալ: