Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հիմա մեզ համոզում են, որ ապագա կա։ Այո՛, կա ապագա, բայց առանց Նիկոլի ու նիրկոլիզմի։ Ժամանակին ասում էին՝ ելք կա, բայց փակեցին բոլոր ելքերը, հետո ասացին՝ քայլ արա ու կտրեցին մեր զինվորների ոտքերը, հիմա էլ ասում են՝ ապագա կա։ Ուզում են այդ ապագայի վրա էլ խաչ քաշեն։ Հունիսի 20-ին պետք է քաղաքացին խաչ քաշի դրանց վրա, ուղարկի տուն, որ կերտենք հզոր, ուժեղ Հայաստան»,- հունիսի 11-ին Եղվարդ քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքն ունի այդ ուժը, կամքը, վճռականությունը, փորձառությունը և ունի դաշինքը գլխավորող առաջնորդ, ով կարող է և բազմաթիվ անգամ դա ապացուցել է։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է»,- ասաց նա։
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին որոշ մեկնաբանությունների, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ընտրություններում մեր թիրախը չարիքի կառավարությունն է, ուզում ենք չանդրադառնալ մյուսներին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 1998-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճգնաժամ ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը եկան, կարգավորեցին։ Հիմա էլ այդ ճգնաժամը ստեղծել է իր հոգեզավակը, գալու ենք վերականգնենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։