կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 11:33
Քաղաքական

Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը չայցելեց մարտական ընկերոջը, երբ նա կալանավորված էր

Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը չայցելեց մարտական ընկերոջը, երբ նա կալանավորված էր

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՕՐՕ դաշինքի անդամ,  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցին իր շտաբ, նա պատասխանեց. «Մենք երկար ճանապարհ ենք անցել Սեյրան Օհանյանի հետ, ես պահում եմ իմ հարաբերությունները նրա հետ ու կպահեմ մինչև վերջ: Մենք մտերմացել ենք մարտի դաշտում, ոչ թե` քաղաքական հայացքներից ելնելով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրազդան քաղաքում ՕՐՕ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեյրան Օհանյանն այցելեց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ, սակայն, այնտեղ նրան չտեսնելով, իր թիմակիցներին խնդրեց բարևներ փոխանցել իր մարտական ընկերոջը:

Դիտարկմանը, թե երբ Սասուն Միքայելյանը կալանավորված էր և հիվանդանոցում էր, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չգնաց նրան տեսության, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա. երբ ինձ կալանավորել են, Սեյրան Օհանյանն իրեն նորմալ է պահել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո միավորվեն ՕՐՕ դաշինքի հետ, պատասխանեց, որ ինքը դրան կողմ է, սակայն ժամանակը ցույց կտա: Միքայելյանը նաև շեշտեց, որ բացառում են համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ: