Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ՕՐՕ դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ձեռքբերումները` միաժամանակ շեշտելով, թե այս իշխանությունների նպատակը պաշտոնն է ու փողը:
«Ինչո՞ւ դուք ձեր ձայնը մեզ պետք է տաք, որովհետև ձեր առաջ կանգնած են երեք նվիրյալ, ազնիվ մարդիկ: Ձեր առաջ մարդիկ են կանգնած, ովքեր ճանապարհ են անցել և իրենց ոլորտներում հաջողություններ արձանագրել: Սեյրան Օհանյանն իր առողջությունն է զոհաբերել երկրի պաշտպանության համար, բանակ կառուցելու համար: Ահավասիկ, տվեք ձեր ձայնը մեզ, և ես վստահեցնում եմ, որ չեք փոշմանելու»,- ասաց նա:
Իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրինակ բերեց հարևան Վրաստանը, որը նախկինում գողական վերնախավ ուներ, սակայն Սահակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, որոնք տվեցին իրենց արդյունքը` վերացավ կոռուպցիան: Մինչդեռ Հայաստանը հետ է մնում Վրաստանից:
«Մեզ էլ են պետք կտրուկ բարեփոխումներ, իշխանական վերնախավի փոփոխություն: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդել, որ Հայաստանում կարգ ու կանոն հաստատվի, կոշտ բարեփոխումներ իրականացվեն: Մեր ղեկավարումը կլինի մարդակենտրոն: Մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ: Ես ամբողջ կյանքում ղեկավարվել եմ մի սկզբունքով. «Կյանքս` հայրենիքիս, պատիվս` ոչ մեկին»»,- ասաց նա: