Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Տիգրան Համասյանի մենահամերգը: Այն կայանում էր Համասյանի «An Ancient Observer» ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում և կազմակերպել էր «TM production»-ը:
Հանդիսատեսն առանց բիսի «թույլ չտվեց», որ Համասյանը հեռանա դահլիճից, այն էլ` երկու անգամ: Համերգը եզրափակվեց, ինչպես Համասյանը նշեց, «ԼեննաԳան» ստեղծագործությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Համասյանն ասել էր, որ ամենից առավել հուզվում և վախենում է, երբ հայ հանդիսատեսի առջև է ելույթ ունենում. «Հայաստանում ամեն անգամ ելույթով հանդես գալիս վախ կա ինձ մոտ, ավելի ճիշտ, ոչ թե վախ է, այլ` պատասխանատվության զգացում: Ես ոչ մի համերգի պատրաստվելիս այդքան մեծ էներգիա չեմ ծախսում, որքան հայաստանյան համերգի համար: Ինձ մոտ նաև անհամբերություն կա, այսինքն` երբ ինչ-որ գործ եմ գրում, մտածում եմ` տեսնես ինչպե՞ս կընդունեն Հայաստանում, և ե՞րբ են մերոնք լսելու»: Երեկվա համերգը և հանդիսատեսի ջերմ ընդունելությունը հաշվի առնելով` կարծում ենք` սպասելիքներն արդարացված էին` թե՛ հանդիսատեսի, թե՛ Համասյանի համար:
Ներկայացնում ենք համերգից մի հատված: