|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Կարսի հայ-թուրքական «բարեկամությանը» նվիրված արձանը մեծ դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում, եւ անկախ այն բանից, գեղեցիկ էր այն, թե «անճոռնի», իշխանություններն ապամոնտաժեցին արձանը Ադրբեջանին հաճոյանալու համար. կարծիք է հայտնել թուրքական «Մարմարա» հետազոտական խմբի ղեկավար Աքան Սուլեն:
«Քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարգավորվել, Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ակնկալել: Մենք չենք կարող թույլատրել, որ օկուպանտ երկիրն օգտվի Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների բարիքներից: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ 75 միլիոնանոց Թուրքիայի: Եվ Կարսի հուշարձանի ապամոնտաժումը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն նորմալանա Ղարաբաղյան կարգավորումից առաջ»,- 1news.az-ին ասել է Սուլեն: