Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՅԴ-ն ակնկալում է մեծ քվե, լուրջ, ծանրակշիռ ներկայացվածություն ԱԺ-ում: Այս մասին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում հայտարարեց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:
Նա անդրադարձավ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը: Ըստ Վարդանյանի` իրենք երկրի ներսում թշնամի չունեն և բոլոր քաղաքական ուժերի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ են: «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, որ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում, բայց դա նորմալ է»,- ասաց նա` հավելելով որ ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն ինչ:
Վարդանյանի խոսքով` ՀՅԴ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ է, բայց համագործակցության շարունակությունը թե' ՀՀԿ-ի և թե' մնացածի հետ կապված կլինի ընտրությունների արդյունքներից: «Շատ քիչ կան ուժեր կամ անհատներ, որոնք փորձում են ՀՅԴ-ին հարվածել, որովհետև նրանք հասկանում են ՀՅԴ կշիռը թե' երկրի ներսում, թե' դրսում, ուստի փորձում են պահել մեզ հետ հավասարակշիռ հարաբերություններ»,- ասաց նա: