|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ գործողություններին և դրա աշխատակիցների ձերբակալությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Շուլցն այն մասին իր Twitter-յան էջում հայտարարություն է տարածել: Նշելով, որ Cumhuriyet-ը պատահական թերթ չէ, այն Թուրքիայի աշխարհիկ ամենահին թերթն է և հանրապետության կառույցներից մեկը, նա ասել է. «Թերթի խմբագիր Մուրադ Սաբունջուի և մյուս թղթակիցների ձերբակալությունը նշանակում է, որ Թուրքիայում խոսքի ազատության հարցում «կարմիր գիծ»-ը հերթական անգամ հատվել է»:
Նշելով, որ թերթի դեմ գործողությունը քաղաքական ենթատեքստ ունի, Շուլցը կրկնել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ԵԽ-ի հայտարարությունը թուրք քաղաքացիների «համարձակության» վերաբերյալ: «Սակայն երևում է, որ աշխատանքից ազատելու գործողությունները ավելի շատ քաղաքական մտահոգություններից են բխում, քան իրավական կամ անվտանգության»,-նշել է ԵԽ նախագահը:
Անդրադառնալով նաև Դիարբեքիրի (Տիգրանակերտի) համաքաղաքապետեր Գյուլթեն Քըշանաքի և Ֆըրաթ Անլըյի ձերբակալություններին և երկրում արտակարգ դրությանը՝ Շուլցը հայտարարել է, որ նմանատիպ նախաձեռնությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարությունը կողմ է բևեռացմանը, այլ ոչ` միասնությանը: