|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Փետրվարի 14-ին, ժամը 16:05-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 12:15-ի սահմաններում Ջերմուկի ոստիկանության աշխատակիցները Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Ս.-ի դին, ով ս. թ. փետրվարի 13-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Փրկարարները ձնագնացի օգնությամբ Ա. Ս.-ի դին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային։