|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս կգա նաև Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը։ Երկուշաբթի օրը ամեն բան կհստակեցվի, և նա կհայտարարի, որ լքում է դաշինքը։ Ըստ էության, հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նրանք առհասարակ որոշում կայացնեն չմասնակցել ընտրություններին։
Հիշեցնենք, որ այս դաշինքից դուրս գալու ցանկության մասին հայտարարել են նաև Արամ Գասպարի Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը։ Վերջինս նշել էր, որ դաշինքում լուրջ խնդիրներ կան, ցուցակի հետ կապված ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։
Այսպիսով՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում գրեթե ուժ չի մնում։ Դաշինքում մնացել են Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական» կուսակցությունը և մի քանի մանր միավորումներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում