|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային բնույթի կապեր, ռուս և հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են. ТАСС-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները չեն գործի ի վնաս ՌԴ շահերի, ինչպես եղավ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում:
«Մեր երկու երկրները ինտեգրացիոն միավորումների կազմում են` ԵԱՏՄ և ՀԱՊԿ, որոնց նկատմամբ, համապատասխանաբար, ունեն տնտեսական և քաղաքական պարտավորություններ: Ելնելով այդ պարտավորությունների առաջնահերթությունից` բնականաբար, ԵՄ հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և դա բոլորին շատ լավ հայտնի է»,- ասել է դեսպանը: