Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարշավայում կայանալիք «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» խորհրդաժողովը հակաիրանական համագումար է, որը միանշանակ վնաս է հասցնելու տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան՝ ընդգծելով, որ այն խիստ բացասական հետեւանքներ է ունենալու Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ կայունության համար:
«Մենք չենք մասնակցելու այդ խորհրդաժողովին: Այդ մասին ես հայտարարել եմ ԱԽ-ի այսօրվա նիստում: Ակնհայտ է, թե այդ խորհրդաժողովն ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-14-ը Վարշավայում ԱՄՆ նախաձեռնությամբ կայանալու է «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» խորհրդաժողովը, որին հրավիրված են Մերձավոր Արեւելքի բոլոր երկրները, բացառությամբ Իրանի:
Խորհրդաժողովի անցկացման մասին տարածաշրջան կատարած իր վերջին այցի ընթացքում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ դրա ընթացքում քննարկվելու են Մերձավոր Արեւելքում խաղաղության, կայունության եւ անվտանգության հետ կապված խնդիրները, այդ թվում` Իրանի տարածաշրջանային դերակատարությունը: