կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 13:08
Տարածաշրջան

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լուրջ վնաս կկրեն. ԵՄ

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լուրջ վնաս կկրեն. ԵՄ

Բրյուսելում տեղի ունեցած` ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով կազմակերպված գագաթնաժողովում քննադատական խոսքեր են ուղղվել Թուրքիային, որը Միջերկրական և Էգեյան ծովերում շարունակում է ապօրինի գործունեությունը:

ԵՄ-ն իր անհանգստությունն է հայտնել իրավիճակի կապակցությամբ և  նշել, որ դա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն կթողնի: ԵՄ-ն պահանջել է Թուրքիայից` հարգանք ցուցաբերել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների նկատմամբ. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:

Այն բանից հետո, երբ Կիպրոսի իշխանությունները Միջերկրական ծովում հայտնաբերեցին բնական գազի պաշարներ, Իտալիայից` «Էնի», Ֆրանսիայից` «Տոտալ» և ԱՄՆ-ից` «Էքսսոնմոբիլ» կազմակերպությունների հետ հորատման և գործարկման աշխատանքների վերաբերյալ համաձայնագրեր ստորագրվեցին:

Թուրքիան, չընդգրկվելով գործընթացի մեջ, գազի արդյունահանմանը հակազդեցություն ցուցաբերեց: Այս տարվա մայիսին Թուրքիան Կիպրոսի հատուկ տնտեսական գոտի ուղարկեց «Ֆաթիհ» հորատող նավը, իսկ երեկ` հունիսի 20-ին, երկրորդ նավը` «Յավուզը»:

ԵՄ առաջնորդները հունիսի 30-ին այդ թեմայի վերաբերյալ հատուկ գագաթնաժողով են հրավիրելու, որին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ արտաքին հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպայի ԿԲ նախագահ Մարիո Դրագին և ԵԽ նախագահ Անտոնի Տայանին և այլք: