|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով` վարչապետի հրաժարականը ճնշումներով պայմանավորված չէ: «Բնական ընթացք է, կան խնդիրներ, որոնք ներքաղաքական գործընթացներով չեն պայմանավորված»,- նշեց նա եւ հավելեց, որ ինքը հրաժարականից տեղեկացված չէ և չի ցանկանում «կոֆեի բաժակ նայողի» տպավորություն թողնել: Այվազյանն ասաց նաեւ, որ չի ցանկանում այդ թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանել: Պատգամավորը բարկացավ, երբ լրագրողները փորձեցին վարչապետին վերաբերող հարցեր հնչեցնել: Նա անգամ որոշեց հեռանալ, իսկ իր վարքագիծն էլ մեկնաբանեց այսպես. «Ես որևէ բանից հուշտ ըլնելու չունեմ, ամաչելու չունեմ»:
Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: