Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց կներկայացնի Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը:
Ըստ «Ասպարէզ»-ի՝ մոտ երկու տարի շարունակվող աշխատանքներից հետո՝ նախորդ տարվա ապրիլի 28-ին, կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել վերոհիշյալ պահանջով: Սահմանադրական դատարանն իր հերթին դիմել էր Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ կարծիք ստանալու: Վերջինս թելադրել էր մերժել հայցը՝ այն իր իրավասությունների սահմաններից դուրս համարելով:
Այսպիսով` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշել է դիմել ՄԻԵԴ: Այդ կապակցությամբ վաղը Բրյուսելի մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս (տեղական ժամով՝ 13.00-ին), որին կմասնակցեն տեղական և միջազգային գործակալությունների, քաղաքական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասուլիսին կմասնակցեն նաև Վեհափառ հայրապետի ներկայացուցիչը, Բրյուսելում Հայ Դատի գրասենյակի տնօրենն ու նշյալ դատը հետապնդող իրավաբանների խմբի 5 ներկայացուցիչ: