|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 25-ին, ժամը 06.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 34 AU 279 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ., ծնվ. 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից: