Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Չարբախում երկու երիտասարդի սպանության գործով բերման են ենթարկել Ալիկ Բանդուրյանին՝ հայտնի քրեական հեղինակություն Նորադուսցի Ալիկին: Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Բանդուրյան եղբայրներից Ալիկը ու ևս մեկ անձ՝ Գալստյան Արմենը` Բդո մականունով, այս պահին ոստիկանությունում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահում: Ստացած հրազենային վիրավորումից մահացել են 37-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 25-ամյա Գևորգ Ավետիսյանը, իսկ 35-ամյա Արամ Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Հիշյալ սպանությունը պարտակելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն` 46-ամյա Ա. Մանուչարյանը՝ Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի կինը:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արյունանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։