Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ ինչպե՞ս եղավ, որ տպարանի շենքը 80 տարվա մեջ չմաշվեց, բայց վերջին 20 տարում մաշվեց, ուրեմն` այդպես պետք է լիներ: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը` անդրադառնալով օրերս տպարանի շենքի պայթեցմանը:
Ըստ նրա` այս ամենը վաղուց էր սկսվել, և սա հատուկ ծրագիր է` քանդել, ավերել Երևանն ու մեր հուշերը:
«Չեմ հասկանում` ի՞նչ պետք է արվի, որ այս արհավիրքը կանգնեցվի: Գողի պես են քանդում, նսեմաբար, այս ամենի մեջ բարբարոսություն կա: Սրա միակ պատճառն այն է, որ մեր քաղաքը նրանք չեն սիրում: Այո, բոլորս էլ հասկանում ենք` ճարտարապետական չգիտեմ, թե ինչ մեծ արժեքներ այդ շենքերը չեն ներկայացնում, բայց դրանք մեր պատմության, մեր հուշերի կրողն են: Բացի այդ` ո՞վ է այսքան ժամանակ հաշվի առնում իմ` քաղաքացուս կարծիքը: Սա անհարգալից վերաբերմունք է առ տանտերը»,- ասաց Վարդանյանը:
Այն, ինչ կառուցվում է մեր օրերում, ըստ կինոռեժիսորի, արվարձանային ճարտարապետություն է, և այս ամենն ուղղակի մի բանի մասին է փաստում` մարդիկ ամեն ինչ անում են` հանուն իրենց շահի: «Ասում են` շենքը սեփականաշնորհված է: Ո՞վ ես եղել դու, որ ինքնուրույն որոշես` ինչ անել իմ քաղաքի հետ: Սա շանորդիություն է, որը շատ երկար տևեց»,- ասաց Վարդանյանը: