կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-27 13:30
Քաղաքական

Ադրբեջանը գողի պես առաջինն է բղավում՝ բռնեք գողին․ Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը գողի պես առաջինն է բղավում՝ բռնեք գողին․ Շավարշ Քոչարյան

Այսօր կառավարության նիստից հետո ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից վերջին օրերին հնչող ապատեղեկատվությանը՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, ասաց, որ պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարություններում։

«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավել բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա: